spot_imgspot_imgspot_imgspot_img

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը, որի բաց կոդով տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է սթեյբլքոիններում և թոքենիզացված ֆոնդերում։

Գործարքի շնորհիվ S&P Global-ը կընդլայնի իր գործունեությունը onchain ռիսկերի նոր ուղղությամբ, որն է՝ թվային ակտիվների հիմքում ընկած տեխնոլոգիաների ուսումնասիրությունը։ Մինչ ավանդական վարկանիշները գնահատում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ վարկերի որակը և պահուստները, սմարթ պայմանագրերի խոցելիությունները նույնպես կարող են հանգեցնել onchain պրոդուկտների ձախողմանը։

2015թ.-ին հիմնադրված OpenZeppelin-ը տրամադրում է սմարթ պայմանագրերի անվտանգության գնահատման և մշակման ծառայություններ։ S&P Global-ի տվյալներով՝ OpenZeppelin-ի ծրագրային գրադարանն օգտագործող պայմանագրերի միջոցով ժամանակի ընթացքում փոխանցվել է ավելի քան 37 տրիլիոն դոլարի ակտիվ, իսկ ընկերությունը ավելի քան 900 անվտանգության նախագծերի շրջանակում հայտնաբերել է 10,000-ից ավելի խոցելիություն։

OpenZeppelin-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Դեմիան Բրեները կշարունակի ղեկավարել ընկերությունը որպես առանձին ստորաբաժանում՝ OpenZeppelin անվան ներքո։ S&P Global-ը նշել է, որ ձեռքբերումը կնպաստի onchain անվտանգության գնահատումների, համեմատությունների և ռիսկերի վերաբերյալ այլ տվյալների ու վերլուծությունների զարգացմանը, մասնավորապես ֆինանսական շուկաների՝ onchain միջավայր տեղափոխվելու ֆոնին։

Գործարքը հաջորդում է S&P Global-ի՝ թվային ակտիվների ոլորտում ընդլայնման մի շարք այլ ծրագրերին։ Ընկերությունը վերջերս ռազմավարական ներդրում է կատարել Kaiko կրիպտոարժույթների տվյալների կազմակերպությունում և դրան զուգահեռ նախաձեռնել է նաև թվային ակտիվների ինդեքսների նախագծեր։ Գործարքը դեռ ենթակա է մի շարք պայմանների կատարման և ըստ S&P Global-ի, էական ազդեցություն չի ունենա ընկերության ֆինանսական արդյունքների վրա։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...