spot_imgspot_img

Standard Chartered Bank-ը Դուբայում կգործարկի կրիպտոարժույթների պահպանման ծառայություն

Standard Chartered PLC Բրիտանական անդրազգային ծառայությունների ընկերությունը հայտարարել է, որ Դուբայում և ԱՄԷ-ում մտադիր է գործարկել Bitcoin (BTC) և Ethereum (ETH) կրիպտո պահեստավորման ծառայություն կորպորատիվ հաճախորդների համար:

Standard Chartered-ն իր առաջին մասնաճյուղը Շարժայում բացել է 1958 թվականին: Այդ ժամանակից ի վեր ընկերության բիզնեսն աստիճանաբար ընդլայնվել է ԱՄԷ-ում՝ ներառյալ մի քանի մասնաճյուղերի բացումը։ 2006 թվականին Standard Chartered-ը դարձավ առաջին բանկը, որն ունեցավ իր սեփական տարածքը DIFC-ում: Ներկայումս Դուբայը բանկի տարածաշրջանային կենտրոնն է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Standard Chartered Saadiq-ի իսլամական բանկային ստորաբաժանման կենտրոնը:

Standard Chartered-ից Դուբայում BTC և ETH կրիպտո պահպանման ծառայության գործարկումը կիրականացվի Zodia Custody-ի մասնակցությամբ։ Zodia Custody-ն աշխարհում առաջին սպասարկող կազմակերպությունն է, որն առաջարկում է թվային ակտիվների պահառության և կառավարման ծառայություններ ֆինանսական հաստատություններին: Այն ստեղծվել է որպես Coinbase-ի և Temasek-ի համատեղ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով ապահովել կրիպտոարժույթների հուսալի և անվտանգ պահեստավորում:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...