spot_imgspot_img

Standard Chartered-ը բանակցություններ է վարում կրիպտոարժույթների Elwood Capital Management ընկերությունը գնելու համար

Այս նախագծի իրականացման դեպքում, Standard Chartered-ը կդառնա առաջին համաշխարհային բանկային հաստատություններից մեկը, որը կսկսի կրիպտոարժույթների սպոտային առևտուրը:

Zodiac Markets-ը՝ բրիտանական Standard Chartered միջազգային բանկի կրիպտոարժութային դուստր ձեռնարկությունը, բանակցություններ է վարում Elwood Capital Management-ի՝ կրիպտոարժութային ընկերության գնման շուրջ, որին աջակցում է միլիարդատեր, հեջ-ֆոնդի մենեջեր Ալան Հովարդը:

Ակնկալվում է, որ Zodia Markets-ի և Elwood Capital-ի միջև գործարքը, որն առաջարկում է կրիպտոարժույթների առևտուր և հաշվարկային ծառայություններ, կավարտվի մինչև այս ամսվա վերջ, տեղեկացնում է Bloomberg-ը:

Zodia Markets-ը կրիպտոարժույթի բորսա է, որը 2021 թվականին գործարկել է Standard Chartered-ը, համատեղ ձեռնարկություն բանկի վենչուրային կապիտալի դուստր ձեռնարկության և Հոնկոնգում գործող BC Technology Group-ի միջև:

Standard Chartered-ը ջանքեր է գործադրում ընդլայնելու իր ներկայությունը կրիպտո արդյունաբերության մեջ:

Բանկը հնարավոր է պլանավորում է գործարկել սեփական բիթքոին առևտրային հարթակ: Եթե ​​այս գործարքը կայանա, Standard Chartered-ը կդառնա առաջին համաշխարհային բանկային հաստատություններից մեկը, որը կսկսի առևտուր անել կրիպտոարժույթներով:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...