spot_imgspot_imgspot_img

Socure-ի գնահատումը հասել է $5.2 միլիարդի

Socure ինքնության ստուգման և խարդախությունների կանխարգելման ընկերությունը ներգրավել է 156 միլիոն դոլար՝ ռազմավարական աճին ուղղված ներդրումային շրջափուլում, որը գլխավորել է Summit Partners-ը։ Ֆինանսավորման շրջափուլին մասնակցել են նաև Goldman Sachs Alternatives-ը, Docusign-ը, Wells Fargo-ն և այլ ընկերություններ։ Գործարքը Socure-ի գնահատումը հասցրել է 5.2 միլիարդ դոլարի։

Նոր գնահատումը զգալի աճ է ընկերության 2021թ.-ի 4.5 միլիարդ դոլար գնահատումից, որը Socure-ը ստացել էր 450 միլիոն դոլարի Series E ֆինանսավորման շրջափուլի արդյունքում։ Նոր ներդրումը ներառում է ինչպես նոր կապիտալ, այնպես էլ ընկերության գործող աշխատակիցների բաժնետոմսերի երկրորդային վաճառք։

2012թ.-ին հիմնադրված Socure-ը սպասարկում է ավելի քան 3,000 հաճախորդի՝ ֆինանսական ծառայությունների, էլեկտրոնային առևտրի, առողջապահության, խաղային ոլորտի և պետական կառույցների շրջանում։ Ընկերությունն առաջարկում է թվային ինքնության ստուգման, կանոնակարգային համապատասխանության և խարդախությունների կանխարգելման լուծումներ։

Ստացած ֆինանսավորմանը զուգահեռ Socure-ը նաև ձեռք է բերել Fravity գործակալական ԱԲ-ի օպերացիոն հարթակը, որն ավտոմատացնում է խարդախությունների կանխարգելման, ռիսկերի գնահատման և կանոնակարգային համապատասխանության գործընթացները։ Ձեռքբերման գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվել։ Fravity-ի տեխնոլոգիան կինտեգրվի Socure-ի RiskOS հարթակում՝ RiskOS_Agents անվամբ՝ ավելացնելով ԱԲ ավտոմատացման հնարավորություններ։

Գործարքը Socure-ի M&A ռազմավարության մասն է։ Ընկերությունն ավելի վաղ ձեռք էր բերել Effectiv-ը, որը հետագայում վերանվանվել է RiskOS, իսկ վերջերս նաև՝ Մեծ Բրիտանիայում գործող Qlarifi BNPL վարկային տվյալների բազան։ Socure-ը նշել է, որ իր և Fravity-ի հիմնադիր թիմերը ավելի քան մեկ տասնամյակ համագործակցել են տարբեր նախագծերում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...

UnionPay քարտ․ ի՞նչ է այն և ի՞նչ հնարավորություններ է տալիս

Բանկային քարտերի հնարավորությունները մեծապես պայմանավորված են դրանք սպասարկող վճարային համակարգերով, որոնք...