spot_imgspot_imgspot_imgspot_img

Stripe-ը ձեռք կբերի Parafin հարթակը

Stripe-ը համաձայնության է եկել ձեռք բերել Parafin ներկառուցված ֆինանսական ծառայությունների հարթակը, որը փոքր բիզնեսներին տրամադրում է վարկային պրոդուկտներ այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսիք են՝ DoorDash-ը, Gusto-ն, Jobber-ը և Mindbody-ն։

Գործարքը կընդլայնի Stripe-ի աջակցությունն ընկերության ենթակառուցվածքն օգտագործող ավելի քան 18,000 հարթակների համար, միաժամանակ օգնելով նրանց ստեղծել եկամտի նոր աղբյուրներ ֆինանսական պրոդուկտների, այդ թվում՝ Stripe Capital-ի միջոցով։

Փոքր բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունների հանդեպ պահանջարկն աճում է, մասնավորապես նոր բիզնեսների ստեղծման արագացման և ավանդական վարկավորման սահմանափակումների պայմաններում։ 2026թ.-ի երկրորդ եռամսյակում Stripe-ի միջոցով գործունեությունն սկսած նոր բիզնեսների թիվը տարեկան կտրվածքով աճել է 86%-ով, մինչդեռ անցյալ տարի ԱՄՆ-ում փոքր բիզնեսների վարկային հայտերի միայն 41%-ն էր հաստատվել։

2020թ.-ից ի վեր Parafin-ն ավելի քան 60,000 բիզնեսների օգնել է հասանելիություն ստանալ անհրաժեշտ կապիտալի։ Ընկերությունն առաջարկում է նաև Pay Over Time և Spend պրոդուկտները, որոնք բիզնեսներին ավելի ճկուն են դարձնում դրամական հոսքերի կառավարման հարցում։

Stripe-ը նշել է, որ գործարքը կմիավորի իր ֆինանսական ենթակառուցվածքն ու գլոբալ հասանելիությունը Parafin-ի՝ վարկավորման և ռիսկերի կառավարման փորձի հետ՝ ընկերություններին հնարավորություն տալով ընդլայնել վարկային առաջարկներն ու հասանելի դառնալ ավելի շատ փոքր բիզնեսների համար։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...