Stripe-ը ձեռք է բերել Privy կրիպտո-դրամապանակի ենթակառուցվածքների ստարտափը՝ հերթական կարևոր քայլը կատարելով կրիպտո ոլորտ վերադառնալու ճանապարհին։
Գործարքը հաջորդել է վերջերս Stripe-ի կողմից 1.1 միլիարդ դոլարով Bridge սթեյբլքոինների հարթակի գնմանը։
Մոտ երեք տարի առաջ հիմնադրված Privy-ն առաջարկում է մեկ API, որը թույլ է տալիս ծրագրավորողներին մշակել կրիպտո-հիմք ունեցող լուծումներ՝ ստեղծելով դրամապանակներ, ստորագրություններ փոխանցումների հաստատման համար և օնչեյն ինտեգրացիաներ։ Ստարտափն սպասարկում է ավելի քան 75 միլիոն հաշիվների՝ աշխատելով 1000-ից ավելի ծրագրավորման թիմերի հետ և կատարում է միլիարդավոր դոլարների գործարքներ։
Privy-ն կշարունակի գործել անկախ՝ Stripe-ի կազմում՝ միանալով Bridge-ին՝ ուժեղացնելու Stripe-ի կրիպտո առաջարկները։ Ստարտափի հիմնադիրները նշում են, որ այս գործարքը կարագացնի իրենց առաքելության իրականացումը և կընդլայնի հնարավորությունները թե՛ Stripe-ի, թե՛ Privy-ի օգտատերերի համար։





