Stripe-ն ամրապնդում է իր դիրքերը Մեծ Բրիտանիայում՝ բացելով առաջատար գրասենյակ Լոնդոնի կենտրոնում և գործարկելով իր առաջին Open-Banking վճարման եղանակը, ինչպես նաև ֆինանսավորման նոր տարբերակներ փոքր բիզնեսի համար:
Մեծ Բրիտանիան Stripe-ի երկրորդ խոշոր շուկան է, որտեղ ամեն օր մոտ 600 ձեռնարկություն միանում է ԱՄՆ-ում տեղակայված վճարային հսկայի ցանցին:
Այս ընկերությունները կլինեն աշխարհում առաջինը, ում հասանելի կլինի Stripe-ի առաջին վճարման եղանակը, որը գործում է Open-Banking և Pay by Bank վճարման տեխնոլոգիայով: Որոշ ընկերությունների կողմից արդեն օգտագործված Pay by Bank-ը խոստանում է մատչելի, իրական ժամանակում վճարման ծառայություն, որը թույլ է տալիս հաճախորդներին վճարել անմիջապես իրենց բանկային հաշվից:
Ըստ Stripe-ի, անցյալ տարի հաջող է եղել բրիտանական փոքր բիզնեսի ընկերությունների կողմից ներկայացված բանկային վարկերի հայտերի միայն 50%-ը: 2018-ին դա եղել է 80%: ԱՄՆ-ում Stripe Capital-ից ֆինանսավորում ստացած ընկերությունները 114%-ով ավելի արագ են ավելացրել իրենց եկամուտները, քան նմանատիպ այլ ընկերությունները։
Այս տարվա վերջին Մեծ Բրիտանիայի շուկաները և հարթակները,որոնք կիրառում են Stripe Connect, նույնպես կկարողանան օգտագործել Stripe Capital-ը՝ իրենց օգտատերերին ֆինանսավորում առաջարկելու համար:
«Վճարման գործիքները և ֆինանսավորման տարբերակները, որոնք մենք այսօր գործարկում ենք, կօգնեն փողն ավելի արագ շարժել տնտեսության մեջ և պարզեցնել ընկերությունների ներդրումները, երբ տեսնեն աճի հնարավորություն»,- ասել է Stripe-ի համահիմնադիր Ջոն Քոլիսոնը:





