spot_imgspot_img

Tabby ֆինթեքը ներգրավել է $200 մլն

Tabby ընկերությունը (ԱՄԷ) D սերիայի ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է $200 մլնի չափով գումար՝ իր բիզնեսը գնահատելով $1,5 մլրդ: Այդ համգամանքը ընկերությանը դարձրել է Մերձավոր Արեւելքի և հուսիսային Աֆրիկայի առաջին ֆինթեք միաեղջյուրը:

$200 միլիոն արժողությամբ ներդրումային այս փուլը ղեկավարել է Wellington Management-ը Bluepool Capital-ի, ինչպես նաև գործող ներդրողների STV-ի, Mubadala Investment Capital-ի, Arbor Ventures-ի և PayPal Ventures-ի մասնակցությամբ:

Ֆինանսավորումն ամրապնդում է Tabby-ի դիրքը՝ բավարարելու BNPL առաջարկի պահանջարկը, որի տարեկան գործարքների ծավալը ներկայումս գերազանցում է $6 միլիարդը: Ընկերությունն ամբողջ աշխարհում այժմ ունի 10 միլիոն օգտվող և աշխատում է ավելի քան 30,000 ապրանքանիշի հետ: Ինչպես BNPL-ի ապառիկ ոլորտի մյուս խոշոր խաղացողները, Tabby-ն ընդլայնում է իր պրոդուկտների տեսականին՝ ձգտելով ավելի բազմազան գնումների հնարավորություն ապահովել իր հաճախորդների համար:

Ընկերությունը վերջերս գործարկել է Tabby Shop-ը, որը պարունակում է ավելի քան 500,000 պրոդուկտ հազարավոր տարբեր ապրանքանիշերից՝ օգնելու գնորդներին գտնել լավագույն ապրանքներն ու հետևել գործարքները մեկ վայրում։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...