spot_imgspot_imgspot_imgspot_img

2025 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 173 միլիարդ 546 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 141 միլիարդ 12 միլիոն դրամ․  նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է  1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան  366 միլիարդ 204 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 32 միլիարդ 534 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է 333 միլիարդ 670 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Nevis-ը ներգրավել է $70 միլիոն

Nevis ֆինտեխ ստարտափը, որը հիմնադրել են Revolut-ի նախկին ղեկավարները, Series B...

Mastercard-ը համագործակցություն է սկսել MrBeast-ի հետ

Mastercard-ը համագործակցություն է սկսել YouTube-յան աստղ MrBeast-ի հիմնադրած Beast Industries ընկերության...

SoftBank-ը բանակցում է Allied Universal-ը մոտ $30 միլիարդով ձեռք բերելու շուրջ

SoftBank-ը նախնական բանակցություններ է վարում ԱՄՆ-ում գործող Allied Universal անվտանգության ծառայություններ...

Տաթև Ասլանյանը մասնակցել է Հայաստանում ստարտափների ֆինանսավորման և ներդրումային էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...