spot_imgspot_imgspot_img

Պարտատոմսեր vs. ավանդներ. Ինչո՞ւ փոխել ներդրումային մտածելակերպը

FinTech.am-ը զրուցել է TCF ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանի հետ, ով ներկայացրել է պարտատոմսերի շուկայի կարևորությունը և ներդրումների նոր մշակույթի կիրառումը Հայաստանում:

1. Ինչո՞ւ պիտի մեր հասարակությունը փոխվի դեպի պարտատոմսերի կամ բաժնետոմսերի մշակույթ, ի՞նչ է դա մեզ տալիս:

Կարծում եմ՝ դա մեզ տալիս է ֆինանսական ավելի մեծ գրագիտություն, որովհետև կարողանում ենք ավելի դիվերսիֆիկացնել և ճկուն օգտագործել մեր ֆինանսական միջոցները՝ արդյունքում ստանալով ավելի շատ եկամուտ: Հասանելիությունը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես կիրառել և օգտագործել մեր ֆինանսական միջոցները ավելի գրագետ ձևով:

Պարտատոմսերը հետաքրքիր գործիքներ են, որոնց միջոցով ոչ միայն հնարավոր է շահավետ ներդրումներ կատարել և ավելի բարձր եկամուտ ստանալ, քան ավանդների կամ այլ գործիքների դեպքում, այլև ունենալ ճկունություն՝ վաճառելով դրանք երկրորդային շուկայում: Ամենակարևոր առավելությունը, թերևս, տեղեկացվածությունն է, որ մարդիկ իմանան՝ ինչ հնարավորություններ ունեն:

Այսօր Հայաստանում կան տարբեր ներդրումային հնարավորություններ, և անկախ ֆինանսական միջոցների չափից, մարդիկ աստիճանաբար պետք է մուտք գործեն այս ոլորտ:

2. Արդյո՞ք պարտատոմսերը կարող են փոխարինել արագ գումար աշխատելու միջոցները, օրինակ՝ կրիպտոարժույթները:

Ներդրումների դեպքում միշտ կա մեդալի հակառակ կողմը: Ամեն ինչ կախված է մարդու ռիսկի հանդուրժողականությունից՝ ինչքան ռիսկայնություն է պատրաստ վերցնել իր վրա: Կարող ես ներդնել կրիպտոարժույթներում, կարող ես պարտատոմսեր գնել: Չի նշանակում, որ պետք է լինել ծայրահեղ որևէ կողմում. գրագետ ներդրողները պորտֆել են ձևավորում, որի մի մասը կարող է ներառել բարձր ռիսկային գործիքներ՝ բիթքոյին, կրիպտո, իսկ մյուս մասը՝ կայուն և կանխատեսելի՝ պետական կամ կորպորատիվ պարտատոմսեր: Այդպես, եթե ռիսկային գործիքները տատանումներ ունենան, կայունները կփոխհատուցեն:

3. Որո՞նք են հիմնական պատճառները, որ հետխորհրդային երկրների քաղաքացիները պետք է ավանդական ավանդները փոխարինեն պարտատոմսերով կամ բաժնետոմսերով:

Առաջին պատճառն այն է, որ պարտատոմսերը սովորաբար տալիս են ավելի բարձր եկամուտ, քան ավանդները: Բացի այդ, հնարավոր է, որ ապագայում եկամտահարկից ազատվեն:
Բացի ֆինանսական եկամտաբերությունից, ներդրողները դառնում են նաև ընկերությունների զարգացման մաս: Այսօր բազմաթիվ քաղաքացիներ ներդրումներ են կատարել TCF-ում և դարձել մեր հաջողության մասնակիցը՝ օգնելով մեզ մտնել նոր շուկաներ, ընդլայնել մասնաճյուղերը, օրինակ՝ Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում:

4. Հայաստանում պարտատոմսերի թողարկման հարցում որևէ սահմանափակում կա՞

Պարտատոմսերը հիմնականում դրամով են, ինչը դրանք հետաքրքիր է դարձնում հենց Հայաստանի քաղաքացիների համար: Ինչ վերաբերում է ներդրողների թվին, ապա մենք արդեն անցել ենք ցուցակման շեմը, և գործընթացը շատ հաջող է ընթանում:

5. Ո՞րն է հիմնական ռիսկը, որը պետք է հաշվի առնել TCF-ի պարտատոմսեր գնելուց առաջ:

Ինչպես ցանկացած ներդրման դեպքում, այստեղ ևս կա որոշակի ռիսկայնություն: Եթե ընկերության գործերը վատթարանան, սնանկանա կամ այլ խնդիրներ առաջանան, ներդրողը կարող է բախվել դժվարություններին: Սակայն պարտատոմսերի թողարկումը խիստ վերահսկվում է թե՛ Կենտրոնական բանկի, թե՛ աուդիտորական ընկերությունների կողմից, ինչ նշանակում է, որ ցանկացած ընկերություն, որը ստանում է պարտատոմս թողարկելու թույլտվություն, անցնում է խիստ ստուգումների և վերահսկման գործընթաց:

6. Ո՞րն է TCF-ի առաքելությունը:

TCF-ի առաքելությունն է ստեղծել միջավայր, որտեղ բոլոր ազդեցիկ նորարարությունները հասնում են հաջողության: Մեր ընկերությունների խմբի միջոցով մենք փորձում ենք աջակցել հայաստանյան և արտասահմանյան գործարարներին, որոնք ունեն հետաքրքիր գաղափարներ, օգնելով նրանց իրականացնել նախագծերն ու հաջողության հասնել միջազգային շուկաներում:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...