Թողարկվել է Telcell Wallet-ի beta տարբերակը, որը ֆինանսական բոլոր ծառայությունները միավորում է մեկ հավելվածում: Թարմացված UI/UX-ը նախագծվել է ֆինանսական բազմատեսակ գործիքներից ավելի հեշտ օգտվելու համար:
Թարմացման ու նոր փոփոխությունների հիմքում օգտատերերի հաճախ օգտագործվող ծառայություններն են, որոնք beta տարբերակում ավելի տեսանելի ու հասանելի են։
«Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրենի՝ թվային տրանսֆորմացիայի գծով տեղակալ Իրինա Գասպարյանի խոսքով՝ «Telcell Wallet հավելվածը ֆինանսական ծառայությունների ու պրոդուկտների ագրեգատ է, որը մեր օգտատերերին հնարավորություն է տալիս մեկ հավելված օգտագործել բոլոր կարիքների համար՝ բանկային քարտերի ու հաշիվների ստեղծումից մինչև արագ վարկ ստանալու հնարավորություն»։
Շուտով հավելվածում, «Թել-Սելի» և «Հայէկոնոմբանկի» համագործակցության շրջանակներում, օգտատերերը հնարավորություն կունենան անվճար պատվիրել և ստանալ Visa թվային քոբրենդային քարտ: Քարտը տրամադրվելու և սպասարկվելու է անվճար, իսկ Telcell տերմինալներից համալրումն իրականացվելու է առանց սպասարկման վճարի:
Telcell Wallet-ի պահանջված ծառայություններից է արագ վարկավորումը՝ վարկային կազմակերպությունների և/կամ բանկերի հետ համագործակցությամբ։ Շատ շուտով Telcell և Global Credit ընկերությունների համագործակցության շրջանակներում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան ստանալ արագ վարկեր (BNPL – Buy Now, Pay Later) QR վճարումներ կատարելիս:
Global Credit ընկերության տնօրեն Լուիզա Իգրարյանի գնահատմամբ՝ «Մեծ ակնկալիքներ ունենք Telcell ընկերության հետ համագործակցությունից, քանի որ բավական մրցակցային պրոդուկտ ենք մեկնարկում համատեղ ուժերով»։
Telcell Wallet-ը շարունակում է զարգացման ուղին ու շարունակելու է առաջարկել օգտատերերի կյանքը հեշտացնող լուծումներ։
Telcell Wallet-ի թարմացված տարբերակը կարևոր քայլ է հայաստանյան ֆինանսական շուկայում: Հավելվածը կարող եք ձեռք բերել App Store-ից և Google Play-ից: