spot_imgspot_img

Telegram-ը բիզնեսի համար նոր հնարավորություններ ունի

Telegram-ը նոր թարմացում է ներկայացրել:

Այժմ յուրաքանչյուր օգտատեր կարող է բացել իր սեփական բիզնես հաշիվը: Ալիքի սեփականատերերը նույնպես հնարավորություն ունեն ստանալ գովազդային եկամուտների 50%-ը։

Օգտատերերին հասանելի են հետևյալ գործառույթները.

  • Քարտեզի վրա նշել ընկերության ստույգ հասցեն, աշխատանքային ժամերը,
  • Ավելացնել սեփական տեքստը և ստիկերն այն չաթում, որտեղ դեռևս հաղորդագրություններ չկան,
  • Ստեղծել արագ պատասխաններ՝ նախապես պատրաստված հաղորդագրություններով,
  • Ավելացնել բոտ-հաղորդագրություն, որն ավտոմատ կոջունի այն օգտատերերին, ովքեր առաջին անգամ են գրում:
  • Պրեմիում բաժանորդները կկարողանան գունավոր ստիկերներ ավելացնել չաթերում,
  • Զրույցի հղումները կարող են տեղադրվել «մեկ հպման» տեսքով, օրինակ՝ «Ամրագրեք սեղան» կամ «Իմացեք պատվերի կարգավիճակը»,
  • Բիզնեսի հաշվին հնարավոր կլինի կցել բոտ, որը կօգնի ավտոմատացնել աշխատանքը

Ավելի քան 1000 բաժանորդ ունեցող Telegram-ի ալիքների հեղինակներն այդ ալիքում ցուցադրվող գովազդից կկարողանան ստանալ եկամտի 50%-ը։ Վճարումը կիրականացվի կրիպտոարժույթով՝ TON բլոկչեյնի հիման վրա։

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...