spot_imgspot_imgspot_img

Telegram-ը ներկայացրել է Gram Wallet-ը

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է Gram Wallet նոր կրիպտոդրամապանակի գործարկման մասին, որը ներկառուցված է մեսենջերի հավելվածում։

Այս պահին ծառայությունը հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի, իսկ առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է հասանելիությունն աստիճանաբար ընդլայնել։

Դուրովն առաջին անգամ դրամապանակի ծրագրման և մշակման մասին հայտնել էր հուլիսի վերջին։ Gram Wallet-ը ոչ կաստոդիալ, native դրամապանակ է, ինչը նշանակում է, որ այն հասանելի է անմիջապես Telegram-ի ներսում։ Հավելվածում արդեն իսկ գործում է առանձին Wallet ծառայությունը, որը տրամադրում է կաստոդիալ և ոչ կաստոդիալ լուծումներ, սակայն դրանք երրորդ կողմերից տրամադրվող ծառայություններ են։

Դեռևս հայտնի չէ, թե Gram Wallet-ը հետագայում կփոխարինի Telegram-ի գործող Wallet բոտին, թե կգործի դրան զուգահեռ։ Դուրովի խոսքով՝ հասանելիությունն աստիճանաբար կընդլայնվի Telegram-ի ավելի քան մեկ միլիարդ օգտատերերի համար։ Նա նաև նշել է, որ հետագա թարմացումները պետք է, որ ավելի հեշտությամբ իրականացվեն, քանի որ դրամապանակի հիմքում ընկած սմարթ պայմանագիրն արդեն հաստատվել է վալիդատորների կողմից։

Gram Wallet-ը ստեղծվել է The Open Network (TON) ցանցում, իսկ դրամապանակի սմարթ պայմանագիրը հաստատվել է նախագծի GitHub պահոցի միջոցով։ TonNomads համայնքի տվյալներով՝ պայմանագիրը հաստատվել է ցանցը սպասարկող վալիդատորների քվեարկության արդյունքում, որը տեղի է ունեցել օգոստոսի 27-28-ին։

Դուրովի հայտարարությունից հետո @wallet բոտը, ըստ հաղորդումների, կորցրել է իր հաստատման նշանը (badge)՝ առաջ քաշելով ենթադրություններ, որ նոր դրամապանակը կարող է փոխարինել գործող ծառայությանը։ Հայտարարությունից հետո Gram-ի գինը նույնպես նվազել է 2.4%-ով։ Ակտիվը նախկինում կոչվում էր Toncoin, սակայն հունիսին վերանվանվել է Gram՝ վերադառնալով TON-ի white paper-ում (տեխնիկական նկարագրության փաստաթուղթ) ի սկզբանե օգտագործված անվանը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...