spot_imgspot_img

Telegram-ը կգործարկի մինի հավելվածների և բոտերի սեփական հարթակ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է Mini Apps Store`մինի հավելվածների և բոտերի սեփական հարթակ գործարկելու մասին:

Դուրովն իր ուղերձում նշել է, որ բոլոր ընկերությունները ձգտում են բացել նման հավելվածներ, ինչպես նաև AI բոտեր իր և իր թիմի հիմնած մեսենջերում։ Ըստ Դուրովի, դա պայմանավորված է նրանով, որ Telegram-ը միակ հարթակն է, «որը բարեհամբույր է արհեստական ​​բանականության բոլոր մշակողների համար և չի պարտադրում իր մրցակցող չաթ-բոտերը օգտատերերին»: Նույնիսկ Microsoft-ը Telegram-ում ներկայացրեց իր AI բոտ Copilot-ը:

Ծրագրավորողները, ովքեր ընդունում են Stars-ը որպես Telegram-ի ներքին արժույթ, կկարողանան գովազդել իրենց բոտերը Mini Apps Store-ի միջոցով: Այս ծառայությունը կցուցադրվի այն ընկերություններին, որոնք, օրինակ, բոտեր են ավելացնում հաճախորդների կարծիքները մշակելու, օգտատերերի համար սթիքերներ ստեղծելու և այլնի համար:

«Stars-ի միջոցով թվային պրոդուկտների և ծառայությունների համար վճարելու նոր հնարավորությունը, որտեղ Telegram-ը գործնականում միջնորդավճար չի վերցնում (5%-ից պակաս) և սուբսիդավորում է գովազդը, ոչ միայն ձեռնտու է մշակողների համար, այլև համապատասխանում է Apple-ի և Google-ի կանոններին»,- ընդգծել է Պավել Դուրովը։

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...