ThetaRay իսրայելական ֆինթեք ընկերությունը, որը թույլ է տալիս առևտրային բանկերին հետևել վճարումների հոսքերին՝ բացահայտելու փողերի լվացման ռիսկերը, ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է $57 միլիոն:
Ֆինթեք ոլորտում մասնագիտացված ներդրող Portage-ը գլխավորել է ֆինանսավորման այս փուլը, որը ներառում էր նաև վենչուրային կապիտալի JVP, OurCrowd ընկերությունները և այլ հովանավորներ: Վերջին փուլի արդյունքում այս ֆինթեքում ընդհանուր ներդրումները հասել են $160 միլիոնի, իսկ հաճախորդների թիվը վերջին 2 տարվա ընթացքում աճել է 10 անգամ։
ThetaRay-ի հաճախորդների թվում են աշխարհի ամենակարևոր ֆինանսական հաստատությունները (բանկերը), ինչպիսիք են Santander-ը, Travelex-ը, Mashreq Bank-ը, MFS Africa-ն և ClearBank-ը:
ThetaRay-ի գործադիր տնօրեն Փիթեր Ռեյնոլդսն ասել է, որ նոր ֆինանսավորումը կօգտագործվի գլոբալ աճի պլաններն արագացնելու և $9 միլիարդ արժողությամբ ֆինանսական հանցագործությունների շուկայում AI-ի վրա աշխատող նոր տեխնոլոգիաների աճող պահանջարկը կապիտալացնելու համար: