Այսօր Meta ընկերությունը պաշտոնապես գործարկել է նոր Threads հավելվածը։
Այն սոցիալական ցանց է կարճ հաղորդագրությունների համար, որը նման է Twitter-ին: Բայց ի տարբերություն իր մրցակցի, Threads-ը կառուցված է ապակենտրոնացված ենթակառուցվածքի վրա: Սոցցանցում ներդրվել է ActivityPub տեխնոլոգիան, որն արդեն օգտագործում է մեկ այլ սոցիալական ցանց՝ Mastodon-ը:
App Store-ում տեղադրելուց հետո 4 ժամվա ընթացքում նոր հավելվածը ներբեռնել է 5 մլն օգտատեր: Այս լուրը տարածել է նաև Մարկ Ցուկերբերգը Threads-ի իր էջում։
Նոր սոցցանցը սերտորեն կապված է Instagram-ի հետ: Oգատիրոջ Instagram-ի պրոֆիլում կցուցադրվի նույն օգտատիրոջ Threads-ի հղումը:




