spot_imgspot_img

Տինկոֆը ՌԴ-ում թողարկում է առաջին ֆիզիկական քարտը տեսողության խնդիր ունեցող մարդկանց համար

Tinkoff Black քարտը նախատեսված է բանկային քարտի որոնումն ու կարդալը պարզեցնելու համար: Ինչպես ցույց է տալիս Tinkoff-ի ներքին ուսումնասիրությունը, տեսողության խանգարումներ ունեցող մարդիկ հաճախ ստիպված են լինում օգնություն խնդրել ուրիշներից, ինչի հետևանքով հաճախորդները վտանգում են իրենց ֆինանսական անվտանգությունը:

Տեսողական խնդիրներ ունեցող և կույր հաճախորդների խոսքով՝ նրանք հաճախ բանկային և տրանսպորտային քարտերը դնում են տարբեր գրպաններում, հիշում դրանց մակերեսի առանձնահատկությունները և քարտի տվյալները մեծ տառատեսակով գրում թղթի վրա:

Նոր շոշափելի ու ֆիզիկական Tinkoff Black քարտը լուծում է այս խնդիրը: Քարտի մի կողում կա ալիքաձև կտրվածք, որը  թույլ կտա տարբերել քարտը մյուս քարտերից, ինչպես նաև ճիշտ տեղադրել այն բանկոմատի մեջ:

Քարտը կօգնի նաև նվազեցնել տեսողության խնդիրներ ունեցող հաճախորդների տեխնոլոգիական բացը: Անկոնտակտ վճարումը՝ օգտագործելով Tinkoff Pay, SBP, QR կոդը, հնարավոր է տեխնիկապես հասանելի չլինել հեռախոսի բոլոր մոդելներում: Քարտերի վրա թվերի և տառերի տպագրությունը բանկային շուկայում տեխնոլոգիական և տնտեսական նկատառումներից ելնելով ավելի ու ավելի քիչ է օգտագործվում և տեսողության խանգարումներ ունեցող ոչ բոլոր մարդիկ գիտեն բրայլյան տառատեսակը։ Հետևաբար, ֆիզիկական քարտի վրա ալիքի ձևով կտրվածքը գրեթե միակ լուծումն է կույր և տեսողության խնդիրներ ունեցող հաճախորդների համար:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...