spot_imgspot_img

Tinkoff-ը վերանվանվել է T-Bank-ի

Tinkoff-ը ռեբրենդինգ է կատարել և ստացել T-Bank նոր անվանում, հաղորդում է ֆինանսական կազմակերպության մամուլի ծառայությունը։

«TCS Holding»-ը հայտարարում է բրենդի զարգացման նոր փուլի մասին՝ Tinkoff-ը վերածվում է T-Bank-ի»,- ասվում է հայտարարության մեջ։

Բանկի տարբերանշանը դեղին է, որի վրա գրված է նոր անուն, իսկ առաջին տառը սպիտակ ֆոնի վրա է։

«Անվան պարզեցումը տրամաբանական քայլ է և՛ աշխատակիցների, և՛ հաճախորդների համար: Մենք վաղուց ներդրել ենք «T»-ն ընկերության ներսում և վաղուց այս տրամաբանությամբ կոչել ենք բազմաթիվ ծառայություններ՝ T-kitchen, TWork, T-Game և այլն»,- պարզաբանել են ֆինանսական կազմակերպությունից։

Բանկը խոստացել է աստիճանաբար թարմացնել ապրանքների անվանումները, քարտերի դիզայնը և բանկոմատների արտաքին տեսքը:

«Բոլոր պրոդուկտներն ու ծառայությունները կշարունակեն գործել սովորական ռեժիմով: Դուք կարող եք շարունակել օգտվել հավելվածից, անձնական հաշվից և բանկային քարտերից, դրանք հատուկ վերաթողարկելու կարիք չկա»,- ընդգծել են մամուլի ծառայությունից։

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...