spot_imgspot_img

Տնտեսական բարեփոխումների նոր առաջարկներ՝ Մանթաշյանց բիզնես ակումբից․ նախարարը հանդիպեց գործարարներին

«Մանթաշյանց» գործարարների ակումբում տեղի ունեցավ գործարարների հերթական հանդիպումը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսության ոլորտում առաջիկայում սպասվող բարեփոխումները և ներկայացվեցին այն նախագծերը, որոնք կօգնեն հայ գործարարներին զարգացնել և ընդլայնել իրենց գործունեությունը։

Հանդիպման ընթացքում Վ. Քերոբյանը տեղեկացրեց, որ տեղական արտադրությունը խթանելու նպատակով պետությունը կսուբսիդավորի այն անձանց աշխատավարձերը, որոնք կրթություն են ստացել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում կամ աշխատել են միջազգային վարկանիշ ունեցող որևէ կազմակերպությունում։

Կառավարությունը ընդունել է նաև նոր ներդրումային ծրագրեր, որոնք կխթանեն տնտեսական բարդություն ներկայացնող բիզնես նախագծերի իրականացումը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տնտեսության զարգացման գործընթացում կարևորեց նաև արցախահայության ներգրավվածությունը՝ նշելով, որ պետությունը ստեղծում է հնարավորինս բարենպաստ պայմաններ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

«Մանթաշյանց» ակումբի գործարարները հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի պատասխաններն անմիջականորեն ստանալ հենց էկոնոմիկայի նախարարից, ինչպես նաև հանդես գալ տնտեսական բարեփոխումների նոր առաջարկներով։

Գործարարները կարևորում են կառավարական օղակների հետ նման հանդիպումները, քանի որ քննարկումների ընթացքում հնարավորություն են ունենում բարձրաձայնել գործունեության ընթացքում հանդիպած բարդություների մասին և ստանում են լուծումների քարտեզ՝ ծառացած խնդիրների համար։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...