spot_imgspot_imgspot_imgspot_img

2026-ի հուլիսի 10 լավագույն կրիպտոարժույթները

Այսօր շուկայում կան հազարավոր կրիպտոարժույթներ, ինչը բարդացնում է ճիշտ և խելացի ներդրումներ կատարելու հավանականությունը։ Forbes Advisor-ը առանձնացրել է 2026թ.-ի հուլիս ամսվա դրությամբ 10 լավագույն կրիպտո ակտիվները, որոնք աչքի են ընկնում իրենց կիրառելիությամբ, կայացած էկոհամակարգով և երկարաժամկետ աճի ներուժով։

Bitcoin (BTC) – Աշխարհի ամենախոշոր կրիպտոարժույթը, որը հաճախ անվանում են թվային «ոսկի» և դիտարկում որպես արժեքի պահպանման հիմնական միջոց։

Ethereum (ETH) – Առաջատար բլոքչեյն հարթակ՝ խելացի պայմանագրերի, ապակենտրոնացված հավելվածների (dApps), DeFi-ի և NFT-ների համար։

BNB (BNB) – Binance էկոհամակարգի հիմնական թոքենը, որն օգտագործվում է գործարքների, վճարումների և թրեյդինգում զեղչերի համար։

XRP (XRP) – Ստեղծված է արագ և մատչելի միջազգային փոխանցումների համար և լայնորեն կիրառվում է Ripple-ի միջազգային վճարային ցանցում։

Solana (SOL) – Արագ և ցածր միջնորդավճարներով բլոքչեյն, որն ակտիվորեն կիրառվում է DeFi և NFT նախագծերում։

TRON (TRX) – Բլոքչեյն հարթակ, որը կենտրոնացած է ապակենտրոնացված հավելվածների, թվային բովանդակության և մատչելի փոխանցումների վրա։

Hyperliquid (HYPE) – Ապակենտրոնացված բորսայի թոքեն, որը նախատեսված է on-chain գործիքների արագ թրեյդինգի համար։

Rain (RAIN) – Կանխատեսումների շուկաների ապակենտրոնացված հարթակ, որը թույլ է տալիս ստեղծել կանխատեսումների վրա հիմնված հավելվածներ։

UNUS SED LEO (LEO) – Bitfinex բորսայի թոքենը, որն օգտատերերին տրամադրում է թրեյդինգի համար զեղչեր և այլ արտոնություններ։

Zcash (ZEC) – Գաղտնիությանն առաջնահերթություն տվող կրիպտոարժույթ, որն օգտագործում է զրոյական գիտելիքների ապացույցներ (zero-knowledge proofs)՝ գործարքների տվյալները պաշտպանելու համար։

Forbes Advisor-ն ընտրել է այս կրիպտոարժույթները հաշվի առնելով դրանց շուկայական կապիտալիզացիան, կիրառելիությունը, լիկվիդայնությունը և երկարաժամկետ ներդրումային ներուժը։ Թեև խոշոր կրիպտոարժույթները սովորաբար ավելի կայուն են քան փոքր նախագծերը, ներդրում կատարելուց առաջ անհրաժեշտ է անել սեփական ուսումնասիրությունը և ներդնել միայն այն գումարը, որի կորուստը կարող եք Ձեզ թույլ տալ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...