spot_imgspot_img

Փոխանցում կոնտակտով․ Հարմար անվճար թվային գործիք՝ Բիբլոս Բանկ Արմենիայից

Հաշվից հաշիվ գումար փոխանցելն ավելի է հեշտացել «Փոխանցում կոնտակտով» նոր ու անվճար գործիքի շնորհիվ, որն այժմ հասանելի է Բիբլոս Բանկ Արմենիայի բոլոր հաճախորդներին։

Ծառայությունը հասանելի է Byblos Mobile հավելվածում և Օնլայն բանկինգ համակարգում։ Այն թույլ է տալիս փոխանցել գումար արագ ու առանց բանկային հաշվի տվյալները լրացնելու՝ պարզապես լրացնելով ստացողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն, նշելով գումարի չափն ու հաստատելով գործարքը։

Կոնտակտով փոխանցումը հարմար է, հեշտ՝ օգտագործման մեջ, արագ։ Այն նախատեսված է ժամանակակից սպառողի համար, որը գնահատում է արդյունավետությունը և պարզությունը ֆինանսական գործարքներում։

Ծառայությունից օգտվելու համար և՛ ուղարկողը, և՛ ստացողը պետք է լինեն Բանկի հաճախորդ։

Բանկը շարունակում է կատարելագործել իր թվային պրոդուկտների պորտֆելը: Մի շարք այլ հարմար լուծումներ կներկայացվեն շատ շուտով։

Byblos Mobile հավելվածը հասանելի է App Store-ում և Play Store-ում։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...