Twitter-ի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է նոր լոգոյի տարբերակը՝ X տառը սև ֆոնի վրա։
«Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- գրել է նա Twitter-ում:
Մասկը Twitter-ում միանգամից մի քանի գրառում է կատարել. սկզբում նա ասել է․
«Մենք շուտով հրաժեշտ կտանք Twitter-ի տարբերանշանին և աստիճանաբար բոլոր թռչուններին»։
Այնուհետև նա տեղադրեց թռչնի հին լոգոն՝ «Ինձ դուր է գալիս սա, բայց X-ն ավելի լավ է» գրառմամբ։ Այնուհետև նա տեղադրել է երեք վայրկյանանոց տեսանյութ, որում հին տարբերանշանը փոխարինվում է հայտարարված X-ով։
Մասկը նաև հավելել է.
«Եթե ինչ-որ մեկը այս գիշեր, ինչ-որ մեկն առաջարկի ավելի լավ X լոգո, ապա մենք վաղվանից կսկսենք օգտագործել այն ամենուր»:





