spot_imgspot_imgspot_imgspot_img

TymeBank ֆինթեք ստարտափը ներգրավել է $77,8 մլն

TymeBank ֆինթեք ստարտափը (Հարավային Աֆրիկա) ներգրավել է $77,8 միլիոն ֆինանսավորում, քանի որ չինական Tencent կոնգլոմերատը մեծացնում է իր մասնաբաժինը ընկերությունում՝ դառնալով խմբի երրորդ ամենամեծ բաժնետերը:

Բացի ներկայիս բաժնետերերից, ֆինանսավորման այս փուլին մասնակցել են նաև 2 նոր ներդրող՝ Norrsken22-ը և Blue Earth Capital-ը։

Օգտագործելով հիբրիդային թվային և ֆիզիկական աշխատանքային մոդել՝ թվային TymeBank-ն ունի տարեկան ավելի քան $100 միլիոն եկամուտ և ամսական 300,000 հաճախորդ ներգրավելու ցուցանիշ՝ ինչպես Հարավային Աֆրիկայում, այնպես էլ Ֆիլիպիններում՝ Gotyme-ի և Gokongwei Group-ի համատեղ ձեռնարկության շնորհիվ:

Նոր ֆինանսավորումը կօգտագործվի TymeBank-ի կողմից Հարավարևելյան Ասիայում նրանց հետագա միջազգային ընդլայնման համար:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...