Մեծ Բրիտանիայում գործող Lendable թվային վարկային հարթակը ներգրավել է 500 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ իրականացնելով հանրային ակտիվներով ապահովված արժեթղթերի (ABS) իր առաջին գործարքը՝ ֆինանսավորումն ստանալու համար օգտագործելով անձնական վարկերի պորտֆելը։
Այս գործարքը Lendable-ի առաջին մուտքն է հանրային ABS շուկա և ընկերությանը լրացուցիչ միջոցներ կտրամադրի սպառողական վարկավորման բիզնեսը զարգացնելու և նոր շուկաներում ընդլայնվելու համար։
Lendable Capital-ի գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր ներդրումային տնօրեն Ռորի ՄըքՀյուն նշել է, որ ընկերությունը վերջին տարիներին առաջատար դիրքեր է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի անձնական վարկերի, կրեդիտ քարտերի և ավտովարկերի շուկաներում, իսկ այժմ ակտիվորեն ընդլայնվում է ԱՄՆ-ում և Մեքսիկայում։
Goldman Sachs-ի հովանավորությամբ գործող Lendable-ը իր գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում ձևակերպել է սպառողական վարկերի ավելի քան 10 միլիարդ ֆունտի պորտֆել՝ դառնալով Մեծ Բրիտանիայի խոշոր թվային վարկատուներից մեկը։
Ընկերությունը նաև գրանցել է զգալի ֆինանսական աճ․ 2025թ.-ին եկամուտներն աճել են 90%-ով՝ հասնելով 446 միլիոն ֆունտ ստեռլինգի, իսկ գործառնական շահույթը կազմել է 114 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը վկայում է բիզնեսի շարունակական ընդլայնման և ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկի մասին։





