spot_imgspot_img

Քանի՞ միաեղջյուր ստարտափ կա աշխարհում և որոնք են ամենաթանկերը

Այժմ աշխարհում կա 1240 միաեղջյուր ստարտափ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է $3,912 միլիարդ: Այս մասին են վկայում CBInsights-ի տվյալները։

Միաեղջյուր ընկերությունը կամ միաեղջյուր ստարտափը մասնավոր ընկերություն է, որի արժեքը գերազանցում է $1 միլիարդը, 2024 թվականի մայիսի դրությամբ աշխարհում կա ավելի քան 1200 միաեղջյուր ստարտափ:

Հայտնի նախկին միաեղջյուրներից են Airbnb-ն, Facebook-ը և Google-ը: Առանձնանում են մի քանի տեսակներ՝ դեկակորն, ավելի քան $10 միլիարդ արժողությամբ և հեկտոկորն՝ ավելի քան $100 միլիարդ:

«Միաեղջյուր» տերմինը ստեղծել է Էյլին Լին՝ 2013 թվականին: Այն առաջին անգամ կիրառվել է TechCrunch-ի «Բարի գալուստ միաեղջյուր ակումբ. սովորելով միլիարդ դոլար արժողությամբ ստարտափներից» հոդվածում: Այն ժամանակ 39 ընկերություն ճանաչվեց որպես միաեղջյուր։ Harvard Business Review-ի մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ 2012-ից 2015 թվականներին հիմնադրված ստարտափները երկու անգամ ավելի արագ են աճել, քան 2000-ից 2003 թվականներին հիմնադրված ստարտափ ընկերությունները:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...