spot_imgspot_imgspot_img

UniCredit-ը բաժնեմաս է ձեռք բերել VC Trade ֆինթեքում

UniCredit-ը բաժնեմաս է ձեռք բերել Ֆրանկֆուրտում տեղակայված VC Trade ֆինթեք ընկերությունում, որը մասնագիտացած է պարտքային գործարքների համար թվային մարքեթփլեյսների և ենթակառուցվածքների տրամադրման ոլորտում։

2016թ.-ին հիմնադրված VC Trade-ը տրամադրում է համապարփակ թվային ենթակառուցվածք պարտքային գործարքների համար, որոնց թվում են՝ սինդիկացված վարկերը, Schuldschein գերմանական վարկերը և այլ պարտքային գործիքները։ Ընկերության հարթակը միավորում է բանկերին, թողարկողներին և ինստիտուցիոնալ ներդրողներին ամբողջ Եվրոպայում։

VC Trade-ը առաջատար հարթակ է գերմանական Schuldschein վարկերի շուկայում՝ ինչպես գործարքների ծավալի, այնպես էլ միջնորդավորված գործարքների քանակի առումով։

UniCredit-ը ակնկալում է, որ ներդրումը կուժեղացնի իր կարողությունները՝ Եվրոպայում հաճախորդներին  թվային պարտքային ֆինանսավորման ավելի արդյունավետ լուծումներ առաջարկելու հարցում, ինչպես նաև կնպաստի Գերմանիայում բանկի բիզնեսի զարգացմանը։ Բանկի գնահատմամբ՝ VC Trade-ի տեխնոլոգիան կարող է օգնել նվազեցնել պարտքային շուկայի անարդյունավետությունները և կրճատել կապիտալը համապատասխան ընկերություններին, մասնավորապես ՓՄՁ-ներին ուղղելու համար պահանջվող ծախսերը։

Գործարքը հաջորդում է UniCredit-ի վերջին ներդրումներին BlockInvest բլոքչեյնային ֆինանսավորման տեխնոլոգիաներ մշակող  ընկերությունում և Banxware ներկառուցված վարկավորման հարթակում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...