Բանկային քարտերի հնարավորությունները մեծապես պայմանավորված են դրանք սպասարկող վճարային համակարգերով, որոնք էլ որոշում են քարտերի օգտագործման աշխարհագրությունն ու հասանելի ծառայությունները։
Միջազգային վճարումների ոլորտում շարունակաբար ավելի հաճախ կիրառվող վճարային համակարգերից է UnionPay-ը, որն այսօր քարտապաններին առաջարկում է վճարումների և լրացուցիչ ծառայություններից օգտվելու տարբեր հնարավորություններ։
Սակայն, ի՞նչ է իրականում UnionPay-ը և ի՞նչ հնարավորություններ են առաջարկում UnionPay քարտերը։
Ի՞նչ է UnionPay-ը
UnionPay-ը միջազգային վճարային համակարգ է, որը ստեղծվել է Չինաստանում։ Այսօր այս համակարգի քարտերն ընդունվում են Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Օվկիանիայի տարբեր երկրներում ու տարածաշրջաններում։ Համակարգի ընդունման ցանցն ընդգրկում է ավելի քան 180 երկիր և տարածաշրջան, իսկ ամբողջ աշխարհում թողարկվել է արդեն ավելի քան 10 միլիարդ UnionPay քարտ։
UnionPay քարտով հնարավոր է վճարումներ կատարել առևտրի և սպասարկման բոլոր այն կետերում, որոնք ընդունում են այս վճարային համակարգը, լինեն դրանք ֆիզիկական խանութներ, թե առցանց գնումների հարթակներ։ Կախված երկրից և քարտի տեսակից՝ այն կարող է օգտագործվել նաև համապատասխան բանկոմատներից գումար կանխիկացնելու համար։
Ինչպես ցանկացած միջազգային վճարային համակարգի դեպքում, UnionPay-ի ընդունման հնարավորությունները կարող են տարբեր լինել՝ կախված երկրից, վաճառողից կամ բանկոմատից։ Այդ պատճառով արտերկիր մեկնելուց առաջ ցանկալի է հավաստիանալ, որ տվյալ երկրում այս համակարգը լայնորեն կիրառվում է։
Ի՞նչ հնարավորություններ է տալիս UnionPay քարտը
UnionPay-ի հիմնական առավելություններից մեկը դրա միջազգային կիրառելիությունն է։ Այն կարող է հարմար տարբերակ լինել հաճախակի ճանապարհորդողների, արտերկրում գնումներ կատարողների կամ միջազգային վճարային ծառայություններից օգտվող մարդկանց համար։
UnionPay-ը քարտապաններին նաև հնարավորություն է տալիս օգտվել տարբեր երկրներում գործող հատուկ առաջարկներից, զեղչերից և այլ արտոնություններից։ Դրանք կարող են ներառել առաջարկներ ճանապարհորդությունների, գնումների, սննդի և այլ ծառայությունների համար։ Հասանելի հնարավորությունները կախված են քարտի տեսակից և տվյալ շուկայից։
UnionPay-ի հնարավորություններից օգտվելու համար պարտադիր չէ սահմանափակվել միայն այդ համակարգի քարտերով։ Գոյություն ունեն նաև համակցված՝ co-badged քարտեր, որոնք մեկ քարտում միավորում են երկու վճարային համակարգ։ Այս մոտեցումը քարտն ավելի բազմաֆունկցիոնալ է դարձնում՝ թույլ տալով գործարքները կատարել տարբեր վճարային ցանցերի միջոցով՝ կախված քարտի օգտագործման վայրից։
ArCa-UnionPay քարտերը Հայաստանում
Տեղական և միջազգային վճարային համակարգերի համադրությունը հետաքրքրում է նաև հայ քարտապաններին։ Հայաստանում նման համակցված քարտերի առաջարկները դեռևս բավական հազվադեպ են, սակայն Evocabank-ն այն քչերից է, որ տալիս է այդ բացառիկ հնարավորությունն իր հաճախորդներին։
Բանկի ArCa-UnionPay համակցված քարտը միավորում է ArCa և UnionPay վճարային համակարգերը՝ հնարավորություն տալով այն օգտագործել Հայաստանում՝ ArCa-ի, իսկ արտերկրում՝ UnionPay-ի ցանցի միջոցով։ Այսպիսով, նույն քարտը կարելի է օգտագործել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում վճարումներ իրականացնելու համար։
Քարտը Հայաստանում կատարվող գործարքների համար առաջարկում է 2% քեշբեք։ Բացի այդ, քարտապանները կարող են օգտվել բանկի բանկոմատներից մինչև 1,000,000 դրամի չափով անվճար կանխիկացման հնարավորությունից, ինչպես նաև UnionPay-ի հատուկ առաջարկներից և զեղչերից արտերկրում գտնվելու ընթացքում։ Քարտը տրամադրում է աշխարհի ավելի քան 189 երկրում գործարքներ կատարելու հնարավորություն։
Այսպիսով, համակցված քարտերը կարող են գործնական տարբերակ լինել նրանց համար, ովքեր ցանկանում են մեկ քարտում համատեղել տեղական վճարումների և արտերկրում օգտագործման հնարավորությունները։ Ճանապարհորդությունների և միջազգային վճարումների տարածման ֆոնին ավելի լայն վճարային ցանցից օգտվելու հնարավորությունը կարող է դառնալ ժամանակակից բանկային ծառայությունների կարևոր առավելություններից մեկը։




