spot_imgspot_imgspot_imgspot_img

UnionPay-ն առաջին անգամ գերազանցել է Visa-ին

Չինական UnionPay վճարային համակարգը դեբետային քարտերի շուկայում առաջին անգամ գերազանցել է ամերիկյան Visa-ին, ասվում է Nilson Report-ի հետազոտության մեջ: Գործարքների ծավալով առաջատար է դարձել UnionPay-ը՝ 40,03% մասնաբաժնով։

Ըստ հետազոտության, չինական վճարային համակարգի դեբետային քարտերով գործարքների մասնաբաժինը գերազանցել է 40%-ը, իսկ ամերիկյանին բաժին է ընկել գրեթե 39%-ը։ Վերլուծաբանները նշում են, որ դրա վրա առաջին հերթին ազդել է Չինաստանի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տնտեսական աճը։

Nilson Report-ի տվյալներով, UnionPay քարտերով գործարքների մասնաբաժինը հասել է 40,03%-ի, դրանցով գործարքների ծավալը՝ $16,227 մլրդ: Visa քարտերով գործարքների մասնաբաժինը կազմել է 38,78%, գործարքների ծավալը՝ $14,109 մլրդ: Visa-ով դեբետային քարտերով գործարքները կազմել են բոլոր վճարումների 63,91% -ը, իսկ UnionPay-ով մոտ՝ 75,12%:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դեսպաններն ու եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելել են Eleveight AI ԱԲ գործարան Գագարինում

Eleveight AI-ը հյուրընկալել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին և եվրոպական դիվանագիտական...

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբերի 6-ին Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին...

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...