Սան Ֆրանցիսկոյի դատարանը թույլատրել է ընկերությանը գնել խաղային ստուդիան $69 միլիարդով՝ մերժելով ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի (FTC) հայցը՝ գործարքը կասեցնելու համար։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Microsoft-ը կարող է ավարտել իր գործարքը Activision-ի հետ մինչև հուլիսի 18-ը բոլոր երկրում: Գործարքը Microsoft-ին կդարձնի տեսախաղերի երրորդ խոշորագույն ընկերությունն աշխարհում: Առաջին տեղում չինական Tencent-ն է, երկրորդում՝ Sony-ն։
«Մենք երախտապարտ ենք Սան Ֆրանցիսկոյի դատարանին իր արագ և մանրակրկիտ որոշման համար», – ասվում է Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթի հայտարարության մեջ: FTC-ն հիասթափություն է հայտնել դատարանի որոշման համար Activision-ի բաժնետոմսերը նորությունների արդյունքում աճել են 6%-ով՝ հասնելով մինչև $86,31: Microsoft-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 1%:





