Vast Data ԱԲ տվյալների պահպանման հարթակն, ըստ վերջին կանխատեսումների, նոր ֆինանսավորման շրջափուլում նպատակ ունի 25 միլիարդ դոլարի գնահատում ստանալ, որը կկազմի ընկերության 2023թ.-ի դեկտեմբերին Series E ֆինանսավորման շրջափուլում ստացած 9 միլիարդ դոլար գնահատման գրեթե եռապատիկը։
Չնայած գործարքը դեռ ավարտված չէ և պայմանները կարող են փոփոխվել, ներդրողների հետաքրքրությունը բարձր է՝ հաշվի առնելով ընկերության արագ աճը և ԱԲ էկոհամակարգում ունեցած կարևոր դերը։
Vast-ի հարթակը վերացնում է տվյալների պահեստավորման ավանդական աստիճանական կառուցվածքը՝ արագացնելով տվյալների վերականգնման գործընթացը և նվազեցնելով ԱԲ մոդելների վարժեցման ծախսերը։ Ընկերության տեխնոլոգիան համատեղելի է թե՛ համակարգված, և թե՛ ոչ համակարգված տվյալների պահպանման համար ու աշխատում է Supermicro-ի և Cisco-ի ու նմանատիպ ընկերությունների սարքավորումների հետ։ Հաճախորդների թվում են Pixar-ը, ServiceNow-ն, xAI-ը և այնպիսի ԱԲ ամպային մատակարարներ, ինչպիսիք են՝ CoreWeave-ը և Lambda-ն։
Vast-ն արդեն չորս տարի շարունակ շահութաբեր է և մրցակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Pure Storage-ը, Weka-ն և Databricks-ը։ Այն մինչ այժմ ներգրավել է ընդհանուր 381 միլիոն դոլար՝ Fidelity-ի, NEA-ի և BOND Capital-ի նման ներդրողներից։





