spot_imgspot_imgspot_img

Cashea-ն ներգրավել է $100 միլիոն

Վենեսուելական Cashea BNPL (Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո) ֆինտեխ ընկերությունը ներգրավել է 100 միլիոն դոլար՝ ապառիկ վճարումներից բացի նաև վճարումների և խնայողությունների նոր ծառայություններ առաջարկելու նպատակով։

Ֆինանսավորումը ներառում է նախկինում չհրապարակված 40 միլիոն դոլարի Series A շրջափուլը՝ Spice Expeditions-ի գլխավորությամբ և 60 միլիոն դոլարի Series B շրջափուլը՝ FinSight Ventures-ի գլխավորությամբ։ Ներգրավված միջոցները կուղղվեն ընկերության հետագա աճին և ծառայությունների ընդլայնմանը։

Cashea-ն այժմ սպասարկում է ավելի քան 10 միլիոն օգտատերերի, ինչը համարժեք է Վենեսուելայի չափահաս բնակչության կեսից ավելիին, ինչպես նաև համագործակցում է երկրի 40,000 վաճառողների հետ։ Գործարկումից ի վեր հարթակի միջոցով իրականացվել է ավելի քան 100 միլիոն գործարք։

Հավելվածը թույլ է տալիս գնորդներին կատարել նախնական վճարում, իսկ մնացած գումարը մարել երկու շաբաթը մեկ կատարվող հավասար, անտոկոս վճարումների միջոցով՝ թե՛ առցանց գնումների ժամանակ, թե՛ խանութներում QR կոդով վճարելիս։

Վենեսուելայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից հետո Cashea-ն չեղարկել է ուշացման տույժերը, առևտրականներին տրամադրել է կանխավճարներ, ինչպես նաև ընդլայնել է վարկավորման հնարավորությունները։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պեդրո Վալենիլայի խոսքով՝ նոր ֆինանսավորումը կօգնի ստեղծել ավելի լայն ֆինանսական էկոհամակարգ թե՛ սպառողների, թե՛ բիզնեսների համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...