Շքեղ սմարթֆոններ արտադրող բրիտանական Vertu ընկերության MetaVertu սմարթֆոնն աջակցում է Web2 և Web3 բլոկչեյն համակարգերին, թույլ է տալիս ստեղծել և պահել NFT-ներ։ Բացի այդ, սարքն ունի ներկառուցված կրիպտո դրամապանակ, ապակենտրոնացված հավելվածների շուկա և Ethereum մայնինգի հանգույցներ:
Vertu-ն իր նոր արտադրանքն անվանել է աշխարհում առաջին Web3 հեռախոսը: Ներկայացված է տասը մոդելների շարք, գինը տատանվում է $3,3 հազարից մինչև $41,5 հազար։
HTC-ը, Samsung-ը և այլ ընկերություններ մշակում են բլոկչեյնով աշխատող սմարթֆոններ, սակայն զանգվածային վաճառքներ չեն սկսել: Նմանատիպ սմարթֆոնի նախնական պատվերը բացել է Solana Labs-ը:
Vertu-ն ընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է իր նոր սարքի շնորհանդեսի տեսանյութը։
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





