Նոյեմբերի 27-ին Երեւանում կայացել է VISA միջազգային վճարային համակարգի Recognition Award պարգևատրման արարողությունը, որի ընթացքում PayX-ն արժանացել է «Աջակցություն Հայաստանում անկանխիկ վճարումների զարգացմանը» մրցանակին:
PayX-ը բարձր է գնահատում VISA միջազգային վճարային համակարգի հետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնում մրցանակի համար։
PayX-ը հանդիսանում է ՏՏ ոլորտի ընկերություն, որը ստեղծում է մի շարք նոր, արագ և մատչելի վճարային գործիքներ և տեխնոլոգիաներ ֆինանսական ոլորտի համար` նպաստելով առցանց և մոբայլ վճարումների աճին, անկանխիկ վճարումների զարգացմանը։




