spot_imgspot_img

Visa-ն հայտարարում է Web3 հավատարմության ծրագրի մեկնարկի մասին

Visa-ն գործարկել է Web3 հավատարմության պարգևատրման համակարգ նպատակ ունենալով խթանել հաճախորդների ներգրավվածությունը:

Ըստ ընկերության հայտարարության, այս քայլը հաճախորդներին կտրամադրի թվային դրամապանակներ, որոնք կօգտագործվեն թոքենների տոմսեր, թվային հավաքածուներ և ապրանքանիշերից այլ արտոնություններ հավաքելու համար, այնուհետև դրանք կարող են կիրառվել վիրտուալ և ֆիզիկական փորձի համար:

Visa-ի ներկայացուցիչը հայտնել է, որ պլատֆորմի օգտատերերը պարգևներ ստանալու համար բլոկչեյն տեխնոլոգիայի խորը գիտելիքների կարիք չունեն: Առաջարկը պարզեցնում է web3-ը և՛ գործընկերների, և՛ սպառողների համար:

Visa-ի նոր Web3 լոյալության հարթակի հիմքում SmartMedia Technologies-ի կոորպորատիվ Web3 հարթակն է: SmartMedia Technologies-ը համագործակցում է American Express-ի, Unilever ընկերության, լյուքս ապրանքանիշի Burberry-ի և այլոց հետ:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...