spot_imgspot_img

Visa-ն և Mastercard-ը վերսկսում են համագործակցությունը Binance-ի հետ

Visa-ն և Mastercard-ը վերսկսել են համագործակցությունը Binance կրիպտո բորսայի հետ։ Հաճախորդներն արդեն կարող են օգտվել տվյալ վճարային համակարգերի ծառայություն մատուցող քարտերից՝ թվային ակտիվներ ձեռք բերելու համար:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Binance-ի ծառայություններն ու ապրանքներն այժմ կրկին հասանելի են Եվրո վճարումների միասնական տարածքի (SEPA) համակարգի ներքո: Հիշեցնենք, որ հարթակը կորցրեց եվրոյի մուտքը այն բանից հետո, երբ Paysafe Payment Solutions հարթակի բանկային գործընկերը դուրս եկավ նրա հետ համաձայնագրից։

Բորսայի ներկայացուցիչը CoinDesk-ի հետ զրույցում նշել է, որ օգտատերերը կարող են համալրել իրենց հաշիվները և գնել կրիպտո ակտիվներ՝ օգտագործելով Visa և Mastercard քարտերը: Մոտ ապագայում կհայտնվի գումարի դուրսբերման ծառայությունը, հավելել է նա.

«Մեր կողմից ներդրված խիստ վերահսկողության և գործընթացների մանրակրկիտ վերանայումից հետո Mastercard-ը որոշում է կայացրել թույլատրել Binance-ի հետ կապված գնումները իր ցանցում»:

Ընկերության ներկայացուցիչը նաև նշել է, որ Visa-ն վերսկսել է պլատֆորմի հետ համատեղ թողարկված բանկային քարտերի աջակցությունը։

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...