spot_imgspot_imgspot_imgspot_img

Visa-ն և Emerging Europe-ը Կովկասի կին ձեռներեցների համար թվային հարթակ են գործարկում

Visa-ն հայտարարում է իր հաջորդ թվային համայնքային հարթակի մեկնարկի մասին՝ Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի կին ձեռներեցների համար՝ համագործակցելով Emerging Europe-ի հետ, որը բիզնեսի և համայնքների զարգացման հեղինակավոր հարթակ է և կենտրոնացած է տարածաշրջանում:

Հարթակի նպատակն է համախմբել տարբեր երկրների ձեռներեցներին և ստեղծել գործընկերային կապ, ապահովել փորձի փոխանակում և բիզնեսի ընդլայնում:

Կանայք կարող են իմանալ ավելին առաջնորդության, այլ ձեռնարկատերերի մասին, գտնել ոգեշնչում և ձեռք բերել օգտակար հմտություններ:

She’s Next թվային համայնքի պլատֆորմը բաց է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ձեռներեցությամբ՝ սկսած նրանցից, ովքեր ունեն բիզնես գաղափար, բայց դեռ չունեն գոյություն ունեցող բիզնես, մինչև ստարտափների սեփականատերեր և կանայք, ովքեր ղեկավարում են կայացած բիզնեսները:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...