Mastercard և Visa վճարային համակարգերը դադարեցնում են իրենց գործակցությունը Binance կրիպտո փոխանակման հետ՝ կրիպտո քարտերի թողարկման հարցում:
Ըստ Binance-ի ներկայացուցչի, Visa-ն հուլիսից Եվրոպայում դադարեցրել է Binance-ի հետ նոր քարտերի թողարկումը: Mastercard-ի հետ քարտային գործակցությունն ամբողջությամբ կդադարեցվի սեպտեմբերի վերջին:
Mastercard-ի ներկայացուցիչն ասել է, որ սեպտեմբերի 22-ից իրենք կփակեն Binance-ի հետ կրիպտո քարտերի չորս համատեղ ծրագրեր Արգենտինայում, Բրազիլիայում, Կոլումբիայում և Բահրեյնում: Այս որոշումը չի ազդի Mastercard-ի կրիպտո քարտերի այլ ծրագրերի վրա։
Առայժմ ո՛չ Mastercard-ը, ո՛չ Visa-ն չեն մեկնաբանել այս քայլի պատճառը:
Հարկ է նշել, որ Binance քարտերով օգտատերերը կարող են վճարումներ կատարել սովորական արժույթներով՝ օգտագործելով բորսայում գտնվող կրիպտոարժույթի իրենց միջոցները:
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատի է տվել Binance-ին և նրա գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյին, արժեթղթերի առուվաճառքի կանոնները խախտելու համար։