spot_imgspot_img

«CEMEA տարածաշրջանի Visa վճարումների ֆորում 2024»-ի շրջանակում Visa-ն ներկայացրել է իր նոր քարտն ու ծառայությունները՝ հատուկ թվային դարաշրջանի համար

Այսօր՝ CEMEA տարածաշրջանի (Կենտրոնական Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) համար Visa վճարումների ամենամյա ֆորումի ժամանակ, Visa-ն ներկայացրեց պրոդուկտների եւ ծառայությունների նոր փաթեթ, որը կհեղափոխի քարտային վճարումների ոլորտը եւ կբավարարի տարածաշրջանում սպառողների, բիզնեսների եւ նրանց սպասարկող ֆինանսական հաստատությունների ապագա կարիքները: Վճարումներ կատարելու եւ ստանալու եղանակները նախորդ հինգ տարում ավելի շատ են փոխվել, քան՝ 50 տարում, իսկ վերջին նորարարությունները իրենց հետ կբերեն վճարային նոր փորձ, որը կփոխակերպի առեւտրային եւ դրամական հոսքերը էլեկտրոնային կոմերցիայի, խանութներում անձնական գնումների եւ անխափան դրամական փոխանցումների ոլորտներում:

«Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում թվային վճարումների աճի արագացմանը զուգահեռ մենք ականատես եղանք փոխակերպմանը, թե ինչպես են սպառողները եւ բիզնեսները ցանկանում կատարել եւ ստանալ վճարումներ ինչպես առցանց, այնպես էլ խանութներում։ Շարունակելով առեւտրի ապագայի ձեւավորման գործընթացը՝ մենք ուրախությամբ հայտնում ենք հաջորդ սերնդի իրապես թվային վճարումների համակարգի մասին, որը կոչված է աջակցելու սպառողներին, բիզնեսներին, ինչպես նաեւ մեր հաճախորդներին ու գործընկերներին: Այսօր մենք ներկայացնում ենք քարտային նոր հնարավորություններ եւ թվային նորարարություններ, որոնք սպառողներին եւ բիզնեսներին կտեղափոխեն ավելի անհատականացված, հարմար, անվտանգ եւ ներառական ապագա», – նշել է CEMEA տարածաշրջանում Visa-ի նախագահ Էնդրյու Տորրեն։

Visa-ն ներկայացնում է ամենաթարմ նորարարական լուծումների պորտֆել, որն աջակցում է թվային նույնականացմանը, պատվերների անխափան ձեւակերպմանը, վճարումների ճկունությանն ու նանոբիզնեսների կողմից վճարումների ընդունմանը, ինչպես նաեւ պաշտպանում է միջհաշվային վճարումների անվտանգությունը: Բացի այդ, Visa-ն հայտարարում է Visa Pay-ի՝ նոր «վճարումները որպես ծառայություն» հարթակի մասին, որն ապահովում է թվային վճարումների եւ դրանց փոխգործելի ստացման եւ ուղարկման համաշխարհային մակարդակի շարժական փորձ՝ մշակված Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանի համար։ Visa Pay հարթակը միավորում է վճարման լայն հնարավորություններ եւ բանկերին առաջարկում է նորագույն նորարարական լուծումների արագ ներդրման համար նախատեսված մի շարք ծառայություններ, ներառյալ՝ թվային թողարկումը, վճարումների մեկնարկը, «tap-to-pay» վճարումները, խարդախության եւ ռիսկերի կառավարումը, դրամապանակային հարթակները եւ այլն:

Այսօր Visa-ի ներկայացրած եւ այս տարվա ընթացքում ավելի ուշ ներդրվելիք նոր պրոդուկտներն ու ծառայությունները ներառում են.

Visa Flexible Credential 

Visa Flexible Credential-ը թույլ կտա մեկ քարտային պրոդուկտի միջոցով անցում կատարել վճարման տարբեր եղանակների միջեւ՝ սպառողին ընձեռելով ընտրության հնարավորություն: Այժմ մարդիկ կարող են հեշտությամբ սահմանել պարամետրեր կամ ընտրություն կատարել դեբետային, կրեդիտային, տարաժամկետ, պարգեւատրման միավորներով կամ նույնիսկ այլ արժույթով վճարման եղանակների միջեւ: Visa Flexible Credential-ը հասանելի կլինի CEMEA տարածաշրջանում առաջիկա ամիսներին:

Նանոբիզնեսների կողմից վճարումների ընդունում

Հաշվի առնելով, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում առկա են մոտ 120 միլիոն ֆորմալ եւ ոչ ֆորմալ նանո եւ միկրո ձեռնարկություններ, որոնք դեռեւս չեն ընդունում թվային վճարումներ, Visa-ն մշակում է նոր միջոցներ ֆիզիկական քարտերին եւ վիրտուալ տվյալներին թվային վճարումները թույլատրելու համար: Այս տարի հասանելի կլինեն բջջային սարքով վճարելու կամ վճարումներ ստանալու նոր եղանակներ, այդ թվում՝ բոլոր ձեռնարկատերերի համար.

  • USSD-PUSH վճարումներ. թույլ է տալիս կատարել թվային վճարումներ ցանկացած հեռախոսի միջոցով:
  • Միկրոձեռնարկությունների կողմից վճարումների ընդունում. սպառողներին թույլ է տալիս կատարել սմարթֆոնների միջոցով դրամական փոխանցումներ բիզնեսներին:
  • Tap to Phone. ցանկացած սարք այլեւս կարող է ծառայել որպես POS տերմինալ՝ պարզապես քարտով կամ թվային տվյալներով հպման միջոցով։

«Visa Payment Passkey» ծառայություն 

Թվային աշխարհում անձի նույնականացումը դարձել է աներեւակայելի բարդ եւ հանգեցրել է խարդախության դեպքերի զգալի աճի: Այսօր առցանց վճարումների ժամանակ խարդախության դեպքերը յոթ անգամ ավելի շատ են հանդիպում, քան ֆիզիկական վճարումներ կատարելիս:

Նորագույն Fast Identity Online (FIDO) ստանդարտներով կառուցված «Visa Payment Passkey» ծառայությունը հաստատում է սպառողի ինքնությունը եւ թույլատրում է առցանց վճարումները՝ նրանց կենսաչափական տվյալների, օրինակ՝ դեմքի կամ մատնահետքի արագ սկանավորման միջոցով։ Առցանց գնումներ կատարելիս Visa-ի գաղտնաբանալիները փոխարինում են գաղտնաբառերի կամ մեկանգամյա կոդերի անհրաժեշտությանը՝ թույլ տալով իրականացնել ավելի պարզեցված, անվտանգ գործառնություններ։

«Visa Payment Passkey» ծառայությունը հաստատում է ինքնությունը՝ չընդհատելով պատվերի ձեւակերպման գործընթացը, եւ բարձրացնում է անվտանգությունը՝ միաժամանակ նվազեցնելով առցանց վճարումներ կատարելիս ի հայտ եկող բարդությունները՝ անկախ նրանից, թե ինչ սարքով, որ կայքում կամ աշխարհի որ կետում եք այդ անում։

Click to Pay

Visa-ն գործարկում է «Click to Pay» ծառայությունը՝ խոշոր վճարումների ավելի անխափան եւ անվտանգ գործընթաց ապահովելու համար։ Այս դեպքում սպառողներին պարզապես անհրաժեշտ կլինի իրենց գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը կամ «Visa Payment Passkey» ծառայության գաղտնաբանալին՝ առցանց վճարումներ կատարելու համար: Բացի այդ, աշխարհի շատ շուկաներում Visa-ն կհամագործակցի թողարկողների հետ՝ նոր Visa քարտերի վրա «Click to Pay» եւ «Visa Payment Passkey» ծառայություններն ակտիվացնելու համար՝ նվազեցնելով քարտի ստացման պահից դրա մանրամասների եւ գաղտնաբառերի ձեռքով մուտքագրման անհրաժեշտությունը: «Click to Pay» ծառայությունն արդեն իսկ հասանելի է CEMEA տարածաշրջանում:

Միջհաշվային փոխանցումների ժամանակ Visa-ի պաշտպանություն (Visa Protect for A2A Payments)

Visa-ն ամեն տարի առնչվում է ավելի քան 200 միլիարդ գործառնությունների հետ եւ դրանցից յուրաքանչյուրի դեպքում վերլուծում է տվյալների 500 տարր՝ իրական ժամանակում խարդախության դեպքերը հայտնաբերելու եւ կանխելու նպատակով: Ամբողջ աշխարհում աշխատելով իրական ժամանակում կատարվող վճարումների (RTP) ցանցերի հետ՝ Visa-ն օգտագործում է արհեստական բանականության կիրառման իր տասնամյակների փորձը՝ օգնելու կանխարգելել RTP ցանցերում միջհաշվային (A2A) վճարումների ժամանակ խարդախության դեպքերը: «Visa Protect for A2A Payments» գործիքն արդեն իսկ բացահայտում է RTP ցանցերում խարդախությունների 60%-ը, որոնք նախկինում չբացահայտված էին մնում Միացյալ Թագավորության եւ Լատինական Ամերիկայի ֆինանսական հաստատությունների կողմից: «Visa Protect for A2A Payments»-ը CEMEA տարածաշրջանում հասանելի կլինի առաջիկա ամիսներին:

Visa Pay

Visa Pay-ը PaaS («Վճարումները՝ որպես ծառայություն») հարթակ է, որը բանկերին թույլ է տալիս սպառողների եւ բիզնեսների համար նոր թվային ծառայություններ գործարկել իրենց բջջային բանկային հավելվածների միջոցով՝ սպառողների թվային նախապատվություններից առաջ անցնելու համար։ Visa Pay-ին ինտեգրված հնարավորություններից են թվային թողարկումը, վճարումների մեկնարկը, «tap-to-pay» վճարումները, խարդախության եւ ռիսկերի կառավարումը, տոկենիզացումը, դրամապանակային հարթակները եւ այլն։

Visa Pay-ի միջոցով բանկերը կարող են ընդլայնել իրենց գործող բջջային հավելվածների հնարավորությունները: Սպառողները անվտանգության բարելավման եւ խարդախության նվազման հետ մեկտեղ կօգտվեն բջջային հավելվածով թվային վճարումների համաշխարհային փորձից եւ դրամական միջոցների ուղարկման եւ ստացման փոխգործելի հնարավորությունից: Visa Pay-ը CEMEA տարածաշրջանում կներդրվի առաջիկա ամիսների ընթացքում:

Visa-ի մասին 

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...