Visa-ն ԱՄՆ-ում գործարկել է Open Banking-ը՝ օգտագործելով վերջերս իր կողմից ձեռք բերած շվեդական Tink տեխնոլոգիական մատակարարին:
Visa-ն 2022 թվականի մարտին ավարտել է Tink-ի ձեռքբերումը €1,8 միլիարդով և այժմ ԱՄՆ օգտատերերին հնարավորություն է տվել կցել իրենց հաշիվները տեխնոլոգիային, ինչպես նաև վստահելի անհատներին հասանելիություն տալ իրենց ֆինանսական տվյալներին:
Եվրոպայում Visa/Tink դուոպոլիան արդեն գործարքներ է կնքել Adyen-ի և Revolut-ի հետ: ԱՄՆ-ում գործարկվելու համար Visa-ն տվյալների հասանելիության համաձայնագրեր է ստորագրել բանկերի և ֆինթեք ընկերությունների հետ, այդ թվում՝ Capital One, Fiserv, Jack Henry, Dwolla և Max Rewards:
Open Banking-ը հասանելի է մեկ վահանակի միջոցով, և այս տեխնոլոգիայի օգտագործողն այժմ կկարողանա մուտք գործել ֆինանսական տվյալներ, իրական ժամանակում կատարել հաշվեկշռի ստուգումներ և ստանալ գործարքների տվյալներ հազարավոր բանկերից՝ ամբողջ ԱՄՆ-ում:
«Մոտ 2 տարի առաջ մենք ձեռք բերեցինք Think-ը, քանի որ հնարավորություններ տեսանք Open Banking տեխնոլոգիայի մեջ։ Այս 2 տարվա ընթացքում մենք ընդլայնել ենք մեր ներկայությունը Եվրոպայում՝ գործարքներ կնքելով Adyen-ի և Revolt-ի հետ՝ բարելավելու բանկային լուծումները Tink-ի միջոցով ԱՄՆ-ում»,-ասել է Visa-ի գլխավոր տնօրեն Ռայան Մաքիներնին:





