Visa-ն ներկայացրել է հարթակ, որը բանկերին կօգնի թողարկել և կառավարել ֆիատով ապահովված թոքեններ, ինչպես օրինակ ստեյբլքոինները՝ բլոքչեյն ցանցերում:
Visa-ի թոքենացված ակտիվների հարթակը (VTAP) թույլ է տալիս գործընկեր ֆինանսական հաստատություններին թողարկել և փոխանցել ֆիատով ապահովված թոքեններ, ինչպես նաև փորձարկումներ իրականացնել օգտագործման հնարավոր սցենարներով:
Ներկայումս հարթակը հասանելի է փորձնական միջավայրում, սակայն Visa-ն նշում է, որ նախատեսում է հաջորդ տարի աջակցել ծրագրերի գործարկմանը, երբ բանկերը պատրաստ լինեն հաճախորդների մասնակցությամբ գործարկումներ անել:
Պրոդուկտը մշակվել է, որպեսզի բանկերը կարողանան օգտագործել իրենց թոքենները սմարթ-կոնտրակտներում։ Օրինակ, ըստ Visa-ի, բանկը կարող է ավտոմատացնել բարդ վարկային գծերի կառավարումը սմարթ-կոնտրակտների միջոցով և օգտագործել ֆիատով ապահովված թոքեններ՝ վճարումներ իրականացնելու համար՝ անհրաժեշտ պայմանների պահպանման դեպքում:
Վճարային հսկան նաև ընդգծում է բլոքչեյնների միջև փոխգործակցությունը՝ նախատեսված բանկերի համար, որոնք օգտվում են այս հարթակից։ VTAP-ի միասնական API-կապի շնորհիվ բանկերը կկարողանան իրականացնել մի շարք օգտագործման սցենարներ և գործակցել գործընկերների ու հաճախորդների հետ՝ ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային բլոքչեյններում։





