VK-ն Մոսկվայում բացել է իր առաջին օֆլայն խանութը՝ VK Store-ը, հայտնել են ընկերությունից:
Խանութում ներկայացված են բրենդային ապրանքներ՝ շապիկներ, հուդիներ, ուսապարկեր, ինչպես նաև «խելացի» բարձրախոսներ VK Capsule շարքից։
Ենթադրվում է, որ տարածքը կլինի նաև հանդիպման վայր հեղինակների և այլ հանրաճանաչ մարդկանց համար: VK-ն խանութում տրամադրել է մասկոտներով ինտերակտիվ գոտիներ և հատուկ լուսանկարչական գոտիներ, որտեղ կարող եք տեսանյութեր նկարահանել VK Clips-ի համար։
VK Store-ը դարձել է ընկերության երկրորդ առաջատար խանութը։ Առաջինը բացվել է անցյալ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Singer House-ում։





