spot_imgspot_imgspot_imgspot_img

vPOS. Անկանխիկ վճարումների ապագան

vPOS (Virtual point of sale) վիրտուալ վճարային համակարգը ժամանակակից փոքր ու միջին բիզնեսներին առաջարկվող լավագույն վճարային լուծումներից է։

Ներկայումս օնլայն առևտուրը արագորեն զարգանում է, և պարբերաբար ստեղծվում են նոր լուծումներ՝ օնլայն վճարումները հարմար և արագ իրականացնելու համար։

vPOS տերմինալների շնորհիվ փոքր և միջին բիզնեսները և առևտրային հարթակները կարող են վճարումներ ընդունել առցանց՝ քարտերի միջոցով։ Այս վճարային տերմինալները տեղադրվում են առևտրային կայքում, որտեղ էլ հաճախորդները կատարում են վճարումներ իրենց բանկային քարտերով, ինչպիսիք են Visa, Master, Maestro կամ ArCa վճարային քարտերը։ Տեղադրումը կայքում շատ պարզ է, և էլ ավելի է պարզեցնում վճարման գործընթացը։

Վճարումների իրականացման պարզեցված գործընթացը vPOS տերմինալի միջոցով ունի իր բազմաթիվ առավելությունները, ինչպիսիք են բիզնեսի եկամուտների աճը օնլայն վաճառքների ավելացման շնորհիվ, անվտանգության գործոնը, որն ապահովվում է 3D Secure և Secure Code անվտանգության համակարգերի միջոցով, անհատական մոտեցումը՝ ըստ բիզնեսի և կայքի տեսակի և այլն։ 

vPOS տերմինալի կիրառումը նվազեցնում է վճարային համակարգերի մեծ ծախսերը, քանի որ ավելի մատչելի, բայց, միևնույն ժամանակ, ավելի անվտանգ ու հարմար տարբերակ է հատկապես փոքր ու միջին առևտրային հարթակների, ֆրիլանսերների կամ ծառայություններ մատուցող ընկերությունների համար։ Այն հնարավոր է ինտեգրել վեբկայքերում, մոբայլ հավելվածներում կամ CRM համակարգերում, ինչն էլ հնարավորություն է տալիս բիզնեսներին վճարումների պրոցեսը կազմակերպել անմիջապես իրենց հարթակում՝ առանց հավելյալ բարդ տեխնիկական գործընթացների։

vPOS տերմինալներ Հայաստանում առաջարկում է Evocabank-ը. հայտագրվելուց անմիջապես հետո մասնագետը կապ է հաստատում ձեզ հետ, քննարկում բոլոր մանրամասները և ձեր նախընտրությունները, պատրաստում ինտեգրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղերը։

Վերջերս թարմացված ինտերֆեյսի շնորհիվ էլ հաճախորդը ձեր կայքում վճարում կատարելիս հնարավորություն է ունենում տեսնել քարտի տվյալների ներմուծումը քարտի դիզայնի վրա, ինչն էլ ավելի ինտուիտիվ, հաճելի և պարզ է դարձնում վճարման գործընթացը։ Սա նաև նպաստում է նրան, որ հաճախորդները ավելի հեշտ օգտվեն vPOS-ից՝ բացառելով կամ նվազեցնելով տվյալների սխալ մուտքագրման ռիսկը։

vPOS տեխնոլոգիան վստահաբար կզարգանա ապագայում՝ առաջարկելով կենսաչափական նույնականացում, արհեստական բանականության վրա հիմնված տվյալների վերլուծություն, ձայնային ակտիվացմամբ գործարքներ և բլոկչեյն տեխնոլոգիայի ինտեգրում։

Եվ հաշվի առնելով vPOS-ի արագ զարգացումը՝ կարող ենք ասել, որ այն դառնում է առցանց վճարումների ապագան, այնպես որ պետք չէ ժամանակ կորցնել․ սկսիր օգտվել Evoca vPOS-ից և օգտվիր մի շարք առավելություններից՝ միաժամանակ զարգացնելով և ընդլայնելով բիզնեսդ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դեսպաններն ու եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելել են Eleveight AI ԱԲ գործարան Գագարինում

Eleveight AI-ը հյուրընկալել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին և եվրոպական դիվանագիտական...

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբերի 6-ին Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին...

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...