spot_imgspot_imgspot_img

WB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում

WB Taxi ծառայությունը Երևանում օգտատերերի համար բացում է վաղ հասանելիություն։ Առաջին փուլում հատուկ հրավերներ կստանան Wildberries-ի աշխատակիցներն ու գործընկերները։ Օգտատերերը նաև կկարողանան ներբեռնել WB Taxi հավելվածը Google Play-ից և App Store-ից ու հայտ ներկայացնել սպասման ցուցակում ընդգրկվելու համար։ Առաջիկա շաբաթներին WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։

Առաջին օգտատերերի հետադարձ կապը WB Taxi-ի թիմին թույլ կտա բարձրացնել հավելվածի աշխատանքի կայունությունը և նախապատրաստել ծառայությունը լայն լսարանի համար գործարկմանը։

WB Taxi-ի օգտատերերի համար հասանելի է սակագների ճկուն համակարգ՝ «Ստանդարտ», «Կոմֆորտ» և «Մուլտի»։ Վերջինս թույլ է տալիս մեքենա որոնել միաժամանակ մի քանի կատեգորիաներում՝ մեքենայի տրամադրման ժամանակը կրճատելու համար։

WB Taxi-ն վարորդներին առաջարկում է համագործակցության թափանցիկ պայմաններ, գործընկերների համար ագրեգատորի նվազեցված միջնորդավճար, կանոնավոր վճարումներ և ծառայության հետ համագործակցության պայմանները պահպանելու դեպքում լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն։

«Հայաստանն արդեն չորրորդ երկիրն է, որտեղ հնարավոր է ուղևորություն պատվիրել WB Taxi-ի միջոցով։ Մենք շարունակելու ենք զարգացնել ծառայության պրոդուկտը՝ օգտատերերի փորձառությունը բարելավելու և WB Taxi-ի գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու համար», – նշել է Wildberries-ի տաքսի և ուղևորափոխադրումների ծառայության տեխնոլոգիական զարգացման դեպարտամենտի տնօրեն Անատոլի Սմորգոնսկին։

Ծառայությունում գործում է նաև արտոնությունների ծրագիր։ Հավելվածի միջոցով քարտով ուղևորությունների վճարման դեպքում օգտատերերին կտրամադրվեն բոնուսային միավորներ։ Հետագայում դրանք հնարավոր կլինի օգտագործել քարտով ուղևորությունների վճարման համար։ Նոր օգտատերերը գրանցվելիս ստանում են 1500 ողջույնի բոնուսային միավոր, ընդ որում՝ 1 միավորը հավասար է 1 դրամի։

Այս պահին WB Taxi-ն գործում է Ուզբեկստանում, Բելառուսում և Ղրղզստանում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...