spot_imgspot_imgspot_img

WCIT 2019: Հանդիպում ենք քննարկելու և ձևավորելու մեր թվային ապագան

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը WCIT աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր ՏՀՏ իրադարձություններից մեկն է: Այստեղ է քննարկվում թվային դարաշրջանի էվոլյուցիան:

2019թ.-ի հոկտեմբերի 6-9-ը Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի համար հավաքվելու են աշխարհի բարձրագույն տեխնոլոգիաների և բիզնեսի առաջատարներից ավելի քան 2,500-ը: WCIT 2019 երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան երկու հազար մասնակից՝ 70 երկրից։

Իր 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ WCIT 2019-ում տեղի կունենա Lightning Rounds quot մի շարք, որը հնարավորություն կտա ձեռներեցներին և նորարարներին ցուցադրել իրենց նորաստեղծ գաղափարներն ու նոր տեխնոլոգիաները ՏՀՏ համաշխարհային լսարանի առջև:

Համաժողովը կօգնի ստեղծել միջազգային գործարար հարաբերություններ, հնարավորություն կտա ձեռք բերել գիտելիք և փորձ՝ բիզնեսի զարգացման համար:

Թողարկվել է WCIT 2019-ի բջջային հավելվածը, որը համաժողովի մասնակիցների տրամադրում է թարմացվող օրակարգը, նիստերի բովանդակությունը, ուղարկում է ծանուցումներ և համաժողովին առնչվող այլ տեղեկություններ։ Հավելվածի միջոցով կարելի է կազմակերպել նաև B2B հանդիպումներ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...