Երևանում տեղի ունեցավ WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը։ IT ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկի շրջանակում՝ հոկտեմբերի 6-9-ին Երևանում էին ավելի քան 70 երկրի 2500 ներկայացուցիչ:
WCIT-ի քառասունամյա պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց մրցութային փուլ։ Ստարտափերներն իրենց գաղափարները ներկայացրել էին համաժողովի շրջանակում անցկացվող «Կայծակնային ռաունդներ»-ին:
Հայաստանի տեխնոհամայնքը սահմանել էր մրցանակային ֆոնդ՝ ընդհանուր 105 հազար դոլլարի։
Երեք ստարտափերներ ստացան 25 հազարական, մյուս երեքը՝ 10 հազարական դոլար:
GeBe Cert – 10,000 դոլլար, Virtlo – 10,000 դոլլար, Viciniti – 10,000 դոլլար
ForgeFiction – 25,000 դոլլար, Embry Tech – 25,000 դոլլար, Krisp – 25,000 դոլլար։





