Բջջային հավելվածների նախագծման և մշակման Oyster Labs ընկերությունը ներկայացրել է Web3-ով աշխատող սմարթֆոն, որը նախատեսված է հատուկ Telegram-ի օգտատերերի համար:
Universal Basic սմարթֆոնը կամ UBS-ն արդեն հասանելի է նախնական պատվերի համար Telegram մեսենջերի 900 միլիոն օգտատերերի համար:
Սմարթֆոնը կարժենա $99։
Ըստ ընկերության՝ այս գաջեթի ստեղծման նպատակն է արագացնել բջջային բլոկչեյն տեխնոլոգիայի ընդունումը։
UBS-ը գործում է TON Blockchain-ով և առաջարկում է 600+ բջջային հավելված TON dApp Store-ի միջոցով:
Սմարթֆոնն աշխատում է Android 10 օպերացիոն համակարգով, ունի 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ հիշողություն, ինչպես նաև 4050 մԱ/ժ մարտկոցի հզորություն։




