spot_imgspot_imgspot_imgspot_img

WhatsApp-ը հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ է ավելացնում

Whatsapp-ն այժմ հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ ունի, ասվում է ընկերության բլոգում, իսկ նորամուծության մասին խոսել է նաև Meta Platforms-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։

Ուղարկողը կարող է փոխել հաղորդագրության տեքստը այն ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում: Դա անելու համար հարկավոր է սեղմել հաղորդագրության վրա և պահել, մինչև կհայտնվի խմբագրման տարբերակը:

Meta-ն ապրիլին հայտնել է $28,6 միլիարդ եկամտի մասին, որն ունեցել է առաջին եռամսյակում: Ընկերության վաճառքը նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին անգամ աճել է 3%-ով:

2022 թ. մայիսի 22-ին ընկերությունը Եվրամիությունում տուգանվել է 1,2 միլիարդ եվրոյով՝ եվրոպացի օգտատերերի տվյալները ԱՄՆ ուղարկելու համար: Սա ԵՄ-ում ամենամեծ տուգանքն է տեխնոլոգիական ընկերության համար տվյալների մասին օրենքները խախտելու համար, նշել է Financial Times-ը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դեսպաններն ու եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն այցելել են Eleveight AI ԱԲ գործարան Գագարինում

Eleveight AI-ը հյուրընկալել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին և եվրոպական դիվանագիտական...

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբերի 6-ին Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին...

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...