spot_imgspot_img

Wildberries-ը գործարկել է սեփական առցանց վարկավորման ծառայությունը վաճառողների համար

Wildberries ընկերությունը, որը զբաղվում է առցանց մանրածախ վաճառքով, վաճառողների համար գործարկել է վարկավորման սեփական ծառայությունը: Միջոցների տրամադրման գործընթացը տեղի կունենա առցանց:

«Վարկի համար դիմելու հնարավորությունը աստիճանաբար կբացվի հարթակ վաճառողների համար, ներկայումս վարկի համար կարող է դիմել 20 հազար վաճառող, շուտով վարկերը հասանելի կդառնան վաճառողների ավելի լայն շրջանակի համար»,- նշել են ընկերությունից:

Վաճառողներին վարկեր տրամադրելու համար Wildberries-ը գրանցել է  իր միկրովարկային ընկերությունը, որը ներառված է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ռեգիստրում: Ըստ վարկի պայմանների՝ վարկի գումարը տատանվում է 100 հազարից մինչև 20 միլիոն ռուբլի, ժամկետը՝ 3-ից 12 ամիս։ Տոկոսադրույքը սկսվում է ամսական 1,5%-ից և հաշվարկվում է անհատապես՝ բալային արդյունքների հիման վրա:

«Մենք որոշեցինք գործարկել մեր սեփական վարկավորման ծառայությունը՝ մեր վաճառողների ֆինանսական ներգրավվածության մակարդակը բարձրացնելու համար: Վաճառողները օգտագործում են վարկավորումը՝ իրենց բիզնեսը մեծացնելու համար»,- ասել է ընկերության ղեկավար Սերգեյ Սավինը:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...