Wildberries-ը փոխել է խոտանված ապրանքները վերադարձնելու կանոնները: Այժմ հաճախորդը ստիպված չէ սպասել, որ խոտանված ապրանքը վերադարձվի պահեստ:
Նախկինում ընկերությունը ավտոմատ կերպով գումարը վերդարձնում էր այն ժամանակ, երբ ապրանքը վերադարձվում էր պահեստ: Այժմ հաճախորդը պարզապես պետք է կապ հաստատի սպասարկման կետի մենեջերի հետ, վերադարձը հաստատելու համար: Մենեջերն իր հերթին համապատասխան նշում կկատարի:
«Օնլայն հարթակը շարունակում է բարելավել այս ծառայության ֆունկցիոնալությունը. մոտ ապագայում այն կաշխատի նաև սուրհանդակային առաքմամբ»,- ասվում է Wildberries-ի հայտարարության մեջ:





