Սոցիալական ներդրումներ կատարող, առանց միջնորդավճարի գործող Public հավելվածը փակել է 15 միլիոն դոլար արժողությամբ B սերիայի ֆինանսավորման փուլը, որը ղեկավարել են Accel-ը և Greycroft-ը, հոլիվուդյան դերասան Will Smith-ի և NFL աստղ JJ Watt-ի մասնակցությամբ:
Նախկինում Matador անվանումով Public հավելվածը թույլ է տալիս օգտվողներին գնել ԱՄՆ բաժնետոմսեր և ներդրումներ կատարել ETF-ում՝ առնվազն $5-ից սկսած, առանց միջնորդավճարի:
Ընկերությունը նպատակ ունի տարբերակել իրեն սոցիալական տեսանկյունից՝ թույլ տալով օգտվողներին հետևել ընկերների, մասնագետների, ընկերությունների, զանազան թեմաների և ֆինանսական առումով տեղեկացված լինել:
Public-ը հույս է հայտնում, որ Smith-ի և Watt-ի նման influencer-ները կօգնեն ստեղծել հավելվածի սոցիալական կողմը, քանի որ այն փորձում է նպաստել «բաց խոսակցություններին» այն մասին, թե ինչպես և ինչու են մարդիկ ներդրումներ կատարում:





